вторник, 11 января 2011 г.
Հայկական ցանցը` 2011 հունվարի սկզբին
Այսպես, Alexa-ի տվյալներով, Հայաստանից ամենից շատ հաճախվող կայքերի լավագույն քսանյակն ունի հետևյալ տեսքը.
1. Google.com
2. Facebook.com
3. YouTube.com
4. Odnoklassniki.ru
5. Գուգլ (Google.am)
6. Mail.ru почта
7. Yahoo.com
8. Wikipedia
9. Yandex
10. Նյուզ.ամ
11. Թերթ.ամ
12. Google.ru
13. Blogger.com
14. 1in.am
15. VKontakte.ru
16. Rambler.ru
17. Circle.am
18. Twitter.com
19. LiveJournal
20. eBay
Հաշվի առնելով այն փաստը, որ Alexa-ի կողմից վիճակագրությունը կազմվում է որոշակի հատուկ պայմաններով, այնուամենայնիվ պետք է նկատել մի քանի նոր տենդենցներ.
Հայկական կայքերի թիվը քսանյակում 4-ն է` 3 լրատվական` Նյուզ.ամ, Թերթ.ամ և 1in.am, իսկ 4-րդը` հայկական ինտերնետային վիճակագրական կայքը` Circle.am-ը: Եթե համեմատենք նախորդ տարվա նոյեմբերյան վիճակագրության հետ, ապա կնկատենք, հանրահայտ Odnoklassniki.ru սոցիալական ցանցի վարկանիշը ևս մեկ աստիճանում է ցած է իջել հայաստանյան այցելությունների թվով և այժմ գտնվում է 4-րդ հորիզոնականում` իրենից առաջ թողնելով նախորդ տարվա նոյեմբերին 4-րդ տեղում գտնվող YouTube վիդեոհոսթինգ ծառայությանը:
Հայաստանյան թոփ քսանյակում է հայտնվել հայկական բոլորովին վերջերս ստեղծված լրատվական կայքը` 1in.am-ը, որը գտնվում է քսանյակի 14-րդ հորիզոնականում: Նշանակալից է նաև Twitter միկրոբլոգային ծառայության հոսքի մեծացումը, որը 2010թ. նոյեմբերի համեմատ առաջ է եկել 2 հորիզոնականով և զբաղեցնում է 18-րդ տեղը:
Վիճակագրական ընդհանուր պատկերից պարզ է դառնում...
Կարդալ ամբողջությամբ iReport.am կայքում...
среда, 17 марта 2010 г.

2010թ. մարտի 20-ին, ժամը` 19:00-ին, ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում տեղի կունենա ՆեոՄեդիա նախագծի iSocial նախաձեռնության կողմից կազմակերպվող “Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպումը:
Հայկական բլոգոսֆերայի զարգացման վերջին շրջանի տենդենցների, ինչպես նաև օն-լայն գովազդային և մեդիա ոլորտների հանդեպ հետաքրքրության բարձրացմանը զուգահեռ iSocial նախաձեռնությունը նպատակ է հետապնդում բազմակողմանի քննարկումների և ներկայացումների միջոցով փոխինտեգրման գործընթացներ իրականացնել հայկական օն-լայն մեդիա ոլորտի ներկայացուցիչների միջև:
“Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպմանը քննարկվելիք գլխավոր թեման է հայկական բլոգոսֆերայի մոնետիզացիան, օն-լայն գովազդային համակարգերի և հնարավորությունների կիրառումը բլոգային ռեսուրսներում:
Այս թեմայի համատեքստում իր ներկայացումը կանեն Hanguyc Points հայկական կոնտեքստային գովազդային համակարգի ներկայացուցիչները. Կներկայացվի Hanguyc Points-ի հնարավորությունները, ինչպես նաև հայկական որոնողական համակարգի` HSearch-ի մասին որոշակի տեղեկություններ:
Հանդիպման ժամանակ կներկայացվի նաև Social Innovation for Social Changes կովկասյան քեմփի ծրագրերի մասին` Օննիկ Գրիգորյանի կողմից:
Յուրահատուկ հնարավորություններով հագեցած նոր ռեսուրս կներկայացնի նաև ՆեոՄեդիա նախագիծը, որը կխթանի օն-լայն մեդիայի, բլոգոսֆերայի և գովազդատուների փոխինտեգրմանը և բլոգոսֆերայի մոնետիզացիային:
Հանդիպմանը մասնակցելու համար գրանցվում հարկավոր չէ. Մասնակիցների տվյալները կգրանցվեն հանդիպման ժամանակ: Հանդիպմանը կարող են մասնակցել բոլորը, ովքեր հետաքրքրված են վերանշյալ ոլորտների հանդեպ: Լրատվամիջոցների մուտքը նույնպես ազատ է:
“Հայ բլոգերների ակումբի” 2-րդ հանդիպմանը աջակցում են հետևյալ ռեսուրսները և կազմակերպությունները.
ARMACAD / www.armacad.org
YeritaSARD blog / http://sard.hetq.am
iReport.am MegaBlog / www.iReport.am
Հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպման պաշտոնական event-էջը` http://www.facebook.com/event.php?eid=355663783882
Առաջիկա հանդիպումների և սեմինարների խումբը ֆեյսբուքում (iSocial Group)` http://www.facebook.com/group.php?gid=146997430329
Առաջիկա հանդիպման մասին մանրամասն` http://www.ireport.am/2010/03/armenian-bloggers-club-2-announce/
Կազմակերպիչների տվյալները.
NeoMedia Project. iSOCIAL initiation
www.neomedia.am
www.isocial.biz
E-Mail: info@neomedia.am
Twitter: www.twitter.com/neopromoter
Tel: (+374 94) 339488, (+374 93) 608606
Նախորդ` “Հայ բլոգերների ակումբի” 1-ին հանդիպման մասին պատմող նյութ և ֆոտո-ռեպորտաժ` http://www.ireport.am/2009/11/bloggers-club-meeting-report
понедельник, 15 марта 2010 г.
Armenian bloggers club meeting 2
Web advertisement integration on Armenian blogs and social media. Context advertisement solutions for Armenian web media.
ՆեոՄեդիա iSOCIAL նախագիծը 2010թ. մարտի 20-ին կազմակերպում է հայ բլոգերների ակումբի 2-րդ հանդիպումը:
Հանդիպման նպատակն է քննարկել հայկական ինտերնետային գովազդային շուկան և նրանում բլոգերների ինտեգրվածությունը, բլոգների մոնետիզացիային վերաբերող լուծումներ և այլն:
Տես մանրամասն` Armenian bloggers club meeting 2
понедельник, 14 декабря 2009 г.
Blogging, Blogging, մինչև վերջ...
Դիտեք ֆոտո-ռեպորտաժ Ծաղկաձորյան բլոգինգ սեմինարի մասին. http://www.ireport.am/2009/12/blogging-seminar-tsakhkadzor/
суббота, 5 декабря 2009 г.
Digitec անիվների վրա
«DigiTec անիվների վրա» արտագնա ցուցահանցես-տոնավաճառը արտագնա միջոցառում է, որի շրջանակներում մասնակից ընկերությունները կշրջեն Հայաստանի Հանրապետության մարզային 42 քաղաքներում` կայանելով և ցուցադրվելով յուրաքանչյուրում մեկական աշխատանքային օր: Միջոցառումը կունենա ցուցահանդեսային, ուսուցողական և զվարճանքի բաղադրիչներ:
среда, 2 декабря 2009 г.
Բռնություն ընտանիքում…
Չորս օր անց իրավապահները ձերբակալել են Նարինեի հորը` 5 երեխաների հայր, 1966 թ. ծնված Կարենին: Ո´չ կինը, ո´չ էլ երեխաները, այդ թվում` Նարինեն, վերջինիս դեմ դատարանում ցուցմունք չեն տվել:
Սակայն դատավոր Հ. Հովհաննիսյանը, գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, հանգել է այն եզրակացության, որ Կարենը 5 տարի շարունակ անառակաբարո և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել իր երկու անչափահաս աղջիկների նկատմամբ:
Կոմպետենտության մասին կամ «ստեփանակերտյան սկզբունքներ» Բաց նամակ ԼՂՀ ԱԺ արտաքին հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանին
Վերջերս Հայաստանի և Արցախի մի շարք կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ես Ձեզ քննադատեցի ոչ կոմպետենտ լինելու համար: Ձեր թերահավատությանը, թե ի՞նչ կտա բանակցություններին Արցախի մասնակցությունը, ու որ Արցախի ժողովուրդը երբեք բանակցելու մանդատ չի տա մադրիդյան սկզբունքները քննարկելու համար, ես հակադարձեցի, նշելով, որ բանակցություններին մասնկացելը նշանակում է ոչ թե քննարկել մադրիդյան սկզբունքները, այլ սկզբունքներ մշակելու վրա ազդեցություն ունենալ: Բանակցելը նշանակում է ներկայացնել և պաշտպանել ժողովրդիդ ընտրանքը, բանակցություններին մասնակցելը նշանակում է լինել սուբյեկտ: Հենց Արցախի բանակցություններին մասնակցելուց է կախված սկզբունքների մադրիդյան կամ ստեփանակերտյան լինելը: Այնուհետև Դուք խնդրեցիք Ձեզ ասել թե որո՞նք կարող են լինել ստեփանակերտյան սկզբունքները, ինչն էլ անում եմ մեծ սիրով, հրապարակային, հիմնավորված պատասխանի ակնկալիքով և բանավեճն ավելի լայն շրջանակ տեղափոխելու մտադրությամբ` համոզված լինելով, որ լավագույն սկզբունքները ծնվելու են բանավեճների ու առողջ քննադատության արդյունքում:
Եվ այսպես, որոնք են «ստեփանակերտյան սկզբունքները», ինչպե՞ս դա հասցնել միջազգային հանրությանը, ինչպե՞ս դարձնել դրանք ընդունելի:
Բնականաբար այդ սկզբունքները բխում են մեր ժողովրդի մեծամասնության դիրքորոշումից` ապրել ինքնուրույն առնվազն այն տարածքներում, որոնց վրա այժմ տարածվում է իր իսկ ընտրած իշխանությունների իրավասությունը:
Մադրիդյան սկզբունքները ներշնչված են «Ճգնաժամերի կարգավորման միջազգային խմբի» (international crisis group) 2005թ. հոկտեմբերի 11-ի N167 զեկույցում («Լեռնային Ղարաբաղ. Խաղաղության հաստատման ծրագիր») Մինսկի խմբի համանախագահներին և հակամարտող կողմերին ներկայացված առաջարկներից (տե'ս WWW.CRISISGROUP.ORG/HOME/I
Մեր գիտական և հասարակական կարծիքում գերիշխում է տարբեր իրավական, պատմական փաստարկները վկայակոչելու տենդենցը: Ես մեկ տարի շարունակ սովորել, ապրել եմ միջազգային հանրության կարծիք ձևավորող կենտրոններից մեկում` Ստրասբուրգում, ներկա եղել Եվրախորհրդի և Եվրոպական խորհրդարանի տարբեր լիագումար նիստերի, հանձնաժողովների, ենթահանձնաժողովների ու բազմապիսի կոմիտեների նիստերի, տարատեսական քննարկումների ու հանդիպումների, և վստահեցնում եմ, որ ոչ ոքին չի հետաքրքրում այդ փաստարկները, ավելին` հայերի ու ադրբեջանցիների իրավական ու պատմական փաստարկներով «դուելները» ձանձրացրել են հարցով հետաքրքրվողներին: Եվրոպայում (այն էլ Ստրասբուրգում` ֆրանս-գերմանական հակամարտությունների կենտրոն ու պատճառ եղած Էլզասի մայրաքաղաքում) ուղղակի չեն հասկանում «անհամատեղելի ազգ», «դարավոր մշտական թշնամի» տերմինները, ավելին, նրանց չի էլ հետաքրքրում թե այս կամ այն տարածքը ու՞մ է պատկանել կամ ու՞մ կպատկանի հարցի լուծման արդյունքում: Ամենակարևորը նրանց համար լարվածության օջախների վերացումն է և, որ շատ կարևոր է, մարդու իրավունքների պաշտպանությունը: Դրա համար էլ տարբեր առաջարկներում միշտ կարևորվում է փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի հարցը: Հայկական կողմերի համար սկզբունքային պետք է լինի այն թեզը, համաձայն որի նախկինում ադրբեջանցի մեծամասնություն ունեցող տարածքները պետք է հատկացվեն ադրբեջանահայությանը` որպես նյութական և բարոյական կորուստների փոխհատուցում (թեզ, որ Արցախում որդեգրվել էր նախկին ԱԳ նախարար Ա.Մելիքյանի օրոք): Հակամարտության արդյունքում տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի բնակչության ակամա փոխանակություն, ինչն էլ բարձրացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի բնակչության առումով միատարրության աստիճանը: Հենց այս միատարրությունն էլ ապագայում կոնֆլիկտներից խուսափելու լավագույն լուծումն է: Լուծում, որ միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվել է (մասնավորապես 1919-22թթ. հույն-թուրքական պատերազմից հետո, համաձայն Լոզանի պայմանագրի` 1,6 միլիոն հույն Թուրքիայից տեղափոխվեցին Հունաստան և 385000 մահմեդական Հունաստանից` Թուրքիա): Ուղղակի ազգային միատարրության հասնելու, ազգային պետություն ստեղծելու փուլը Եվրոպայի տարածքում տեղի է ունեցել տասնամյակներ առաջ, իսկ մեզ մոտ` ԽՍՀՄ փլուզումից հետո: Հենց սա պետք է բացատրել աշխարհին, և բացատրողներից մեկն էլ պետք է լինեք Դուք, պարոն Աթանեսյան, և Ձեր հանձնաժողովը: Եվ եթե չեք կարողանում նորմալ ու հասկանալի Ձեր տեսակետները բացատրել հայաստանյան և արցախյան կուսակցությունների երիտասարդական թևերի ներկայացուցիչներին (որոնց հետ խոսում եք նույն լեզվով, հակամարտության վերաբերյալ բարձր տեղեկացվածության և իրար մոտ մտածելակերպի պայմաններում), ապա ինչպե՞ս պետք է դա բացատրեք արտաքին աշխարհին (այն էլ օտար լեզվով), որ տարբերվում է մտածելակերպով և հակամարտության վերաբերյալ իր տեղեկացվածության աստիճանով: Հենց դրա համար էլ թերահավատությամբ եք վերաբերվում Արցախի բանակցությունների կողմ դառնալուն` վախենալով պատասխանատվություն ստանձնել: Հենց սա էլ կոչվում է ոչ կոմպետենտություն:
Վերը ես բացատրեցի «ստեփանակերտյան սկզբունքների» արտաքին բաղադրիչը: Այժմ անցնեմ դրանց ներքին բաղադրիչին, որը վերջնական հաղթանակի հասնելու միակ գրավականն է: Դա Արցախի վերաբնակեցման քաղաքականության հաջող իրականացումն է: Նույն «Ճգնաժամերի կարգավորման միջազգային խումբը» իր վերոհիշյալ զեկույցում, քննարկելով տարածքների հանձնումը, նշում է, որ Լաչինի հանձնումը բարդ է` այնտեղ բնակվող 10 հազար հայերի առկայության պատճառով: Վստահաբար այս և այլ միջազգային վերլուծական կենտրոնները, և ի վերջո, միջնորդները, կբացառեն որևէ տարածքի հանձնումը, եթե դրանք լիարժեք բնակեցված լինեն հայերով: Սա է «ստեփանակերտյան սկզբունքների» հիմնակետը:
Եզրափակելով իմ հրապարակային պատասխանը`ակնկալում եմ ստանալ նաև Ձեր և հարցով մտահոգ քաղաքական, քաղաքացիական ու համալսարանական շրջանակների կարծիքները`լրացնելու ու հարստացնելու համար «ստեփանակերտյան սկզբունքները»:
Ընդունեցեք, պարոն, հարգանքներիս հավաստիքը:
Հայկ ԽանումյանՄիջազգայնագետ, ԱրՊՀ դասախոս
Նյութի աղբյուրը


